ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Իսրայելը ծրագրում է զգալի թվով պաղեստինցիների վերաբնակեցնել Գազայի հատվածից դուրս
18:43, 29.12.2023 | mamul.am
1931 | 0

Իսրայելի կառավարությունը ծրագրում է զգալի թվով պաղեստինցիների տեղափոխել Գազայի հատվածից Եգիպտոս։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով։

«Ըստ առկա տեղեկատվության՝ Իսրայելի կառավարությունը պլաններ է մշակում զգալի թվով պաղեստինցիների Գազայի հատվածից Եգիպտոս վերաբնակեցնելու համար՝ նրանց անվտանգությունն ապահովելու պատրվակով»,- ասել է նա։

Նա նշել է, որ առաջին փուլում առնվազն 100 հազար մարդ կարող է վերաբնակեցվել հարևան պետության տարածքում։

«Հետագայում նախատեսվում է այդ ճանապարհով արտաքսել Գազայի բնակիչների ևս մի քանի խմբաքանակ»,- նշել է նա։

Մինչ այս հայտնի է դարձել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է Գազայի հատվածում հրադադարի և պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման` Եգիպտոսի եռափուլ ծրագիրը։ Այս մասին գրել է իսրայելական Times of Israel թերթը՝ հղում անելով Եգիպտոսի պետական ​​տեղեկատվական ծառայության ղեկավար Դիաա Ռաշվանին։ Նշվում է, որ Կահիրեն դեռևս սպասում է պատանդներին ազատելու և Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու ծրագրի պատասխաններին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր