Իրանի Ուրմիա քաղաքում 4 մարդ մահապատժի է ենթարկվել՝ Իսրայելի արտաքին հետախուզական ծառայությունների օգտին լրտեսելու մեղադրանքով։ «Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Սիոնիստական ռեժիմի հետ կապված դիվերսիոն խմբի չորս անդամներ, որոնք Մոսադի սպաների գլխավորությամբ երկրի անվտանգության դեմ լայնածավալ գործողություններ են իրականացրել, դատական կարգով մահապատժի են ենթարկվել»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի նահանգի դատական համակարգի հայտարարության մեջ։ |