ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
Սաուդյան Արաբիան արգելել է Աթաթուրքի նկարով պաստառներն ու Թուրքիայի օրհներգը
22:18, 29.12.2023 | mamul.am
3016 | 0

Այսօր Սաուդյան Արաբիայում նախատեսված էր Թուրքիայի Սուպերգավաթի խաղը «Գալաթասարայի» և «Ֆեներբախչեի» մասնակցությամբ։

Սակայն Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են Աթաթուրքի պատկերով պաստառները, Թուրքիայի օրհներգի կատարումը, իսկ ֆուտբոլիստներին արգելվել է կրել Աթաթուրքի պատկերով շապիկներ։

Արդյունքում երկու թիմերն էլ հանդիպման մեկնարկից մեկ ժամ առաջ չեն ժամանել Էր-Ռիադի մարզադաշտ, թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ «Գալաթասարայի» ղեկավարությունը որոշել է վերադառնալ Թուրքիա։

Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ֆեներբախչեի ղեկավարությունը նույնպես որոշել է վերադառնալ Թուրքիա։

Հանդիպումը, որը պետք է սկսվեր Երևանի ժամանակով 21:45-ին, չեղարկվել է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր