Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը վերահաստատեց` ոչ մեկն այլ ազգի շահերով չի տառապում: «Քաղաքականության մեջ կան միմիայն շահեր: Եթե անգամ գերտերություններն անում են այս կամ այն քայլը, իրենց համար այլ տերություններն ընդամենը ֆիգուրներ են: Այլ հարց է, որ դու պետք է հմտություն ունենաս` հասկանալու քո ու այլ երկրների շահերն ու խաղաս դրանց արանքում: Մենք որևէ ազգի համար մեզ կոտորե՞լ ենք: Վերջին 10-15 տարում միայն մեր տարածաշրջանում բազմաթիվ ազգերի էին կոտորում, ընդ որում` մեզ եղբայրական ազգերի: Մենք ինչ-որ բան ձեռնարկեցի՞նք: Հիմա ինչո՞ւ է որևէ մեկին թվում, թե հայերի համար ինչ-որ մի ազգ տառապելու է»: |