ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Մեր տարածաշրջանում եղբայրական ազգերի էին կոտորում, մենք ինչ-որ բան ձեռնարկեցի՞նք». Արգիշտի Կիվիրյան
22:24, 29.12.2023 | mamul.am
2083 | 0

Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը վերահաստատեց` ոչ մեկն այլ ազգի շահերով չի տառապում: «Քաղաքականության մեջ կան միմիայն շահեր: Եթե անգամ գերտերություններն անում են այս կամ այն քայլը, իրենց համար այլ տերություններն ընդամենը ֆիգուրներ են: Այլ հարց է, որ դու պետք է հմտություն ունենաս` հասկանալու քո ու այլ երկրների շահերն ու խաղաս դրանց արանքում: Մենք որևէ ազգի համար մեզ կոտորե՞լ ենք: Վերջին 10-15 տարում միայն մեր տարածաշրջանում բազմաթիվ ազգերի էին կոտորում, ընդ որում` մեզ եղբայրական ազգերի: Մենք ինչ-որ բան ձեռնարկեցի՞նք: Հիմա ինչո՞ւ է որևէ մեկին թվում, թե հայերի համար ինչ-որ մի ազգ տառապելու է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր