ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«2024 թվականը սխալներն ուղղելու տարի պիտի դառնա». Նարինե Դիլբարյան
00:18, 31.12.2023 | mamul.am
1469 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Վհատությունը Աստվածաշնչյան մեծ մեղքերից է։ Եվ տարին ամփոփող յուրաքանչյուր ոք՝ անկախ իր կարգավիճակից՝ չպիտի Աստվածային զվարթության լույսը (հին հայերենում հրեշտակնեդին զվարթուն էին կոչում) մեզ մաղթելուց բացի, մարգարեի կերպարով վհատության դրդի՝ մեծամասնությունը իբրև չի ուզում ազգային պետություն, սոցիոլոգիան կեղծ գիտություն է, Արցախի հարցը, Սյունիքի հարցը…. մի սերնդի առաջ փակել ենք։ Սխալվել ենք ի սկզբանէ, 30 տարի։ Սխալվել ենք, այո, բայց սխալներն ուղղելու ժամանակ միշտ կա:
2024 թվականը սխալներն ուղղելու տարի պիտի դառնա Հայաստան-Արցախ և Սփյուռք։ Աստված երբեք բոլոր դռները չի փակում, պարզապես պետք է հավատացող աչք և լսող միտք ունենա բաց դուռը գտնելու և նրանով մուտք գործելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր