ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ռուբեն Վարդանյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի չի ու երբեք էլ չի եղել». Հայկարամ Նահապետյան
01:18, 31.12.2023 | mamul.am
3854 | 1

Լրագրող Հայկարամ Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք, որ երբ Ռուբեն Վարդանյանը պաշտոնավարում էր Արցախում, իր դեմ ստերի արշավի շրջանակում գրում էին, թե Ռուբենն Անգլիայի քաղաքացի է։ Լրացավ Վարդանյանի ադրբեջանական կալանքի 3 ամիսը։ Մի անգամ նմուշի համար լսած կա՞ք, որ Անգլիան «իր քաղաքացի» Վարդանյանի ճակատագրով մտահոգվի կամ ասենք, Անգլիայի դեսպանը գնա իրեն տեսության։ Իհարկե ոչ։ Ինչո՞ւ։ Որովհետև Ռուբեն Վարդանյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի չի ու երբեք էլ չէր եղել։ Դրա համար մի հատ գուգլ անելը բավական էր։ Սա հերթական սուտն ու լապշան էր, որ կախեցին շատերի ականջներից։ Ու ոնց էլի մի անգամ համոզվեցինք, լիքը-լիքը մարդիկ չեն սիրում fact checking անել։ Բամբասանքն ու կեղծիքը, պաթետիկ, բայց անբովանդակ ցեխշպրտոցին ավելի հեշտ են, քան fact checking-ն ու վերլուծությունը։ Հիստերիկ ու ճղճղան ելույթների դրայվն ավելի ուժեղ է։
Դրա համար էլ շատերին էլի մի անգամ խաբեցին։ Ու վերջը չի երևում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր