Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամանորյա նախապատրաստությունների համատեքստում կարծես ոչ ոք ուշադրություն չդարձրեց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է միայն նոյեմբերի 9-ի հռչակագրի հիման վրա: Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ էլ Պուտինը թեթև ժպիտով Հայաստանի վարչապետին նայելով հընթացս հայտարարեց, որ նախապատրաստվում է հայ-ռուսական համապարփակ, այդ թվում՝ ռազմակա նհամագործակցության նոր համաձայնագիր, ըստ որում, 35-45 տարվա հեռանկարի կտրվածքով: Կենացները քաղցրանում են նաև Իրանի ուղղությամբ: Հայաստանի հանրապետության ինքնիշխանության երկրապահի շորերով ռուսական արջին խոնարհվելու գնացած արևմտամետ ձևացող իշխանությունները ակնհայտորեն չեն հասկանում անվտանգային սպառնալիքների լրջությունը մեզ համար առաջիկա տարում: Բայց գլխավոր խնդիրն անգամ այդ չէ՝ մեր ժողովուրդը չի հասկանում, կարծում են, թե արցախցիների նման իրենց էլ են թողնելու հեռանալ՝ ասենք Եվրոպա»։ |