ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+21 °C
«Հայաստանի հավաքականի ո՞ր նվաճումների համար է Պետրակովը լավագույն մարզիչ ճանաչվել»․ Ոսկան Սարգսյան
16:48, 30.12.2023 | mamul.am
2627 | 2

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2023թ․ լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2023թ․ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Հայաստանի հավաքականի ո՞ր նվաճումների, արդյունքների համար է Պետրակովը Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչվել, այն բա՞նի համար, որ ընտրական խմբում Հայաստանի ընտրանին նախավերջին տեղն է գրավել։ Նույն տրամաբանությամբ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, երբ տարբեր տարիքի ֆուտբոլիստների մեր հավաքականները, կանանց հավաքականը խայտառակ պարտություններ են կրել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում առաջնորդվում են Նիկոլ Փաշինյանի սկզբունքով՝ հպարտանում են մեր պարտություններով»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր