Առնվազն 5 մարդ է զոհվել Բելգորոդի կենտրոնում գնդակոծության հետևանքով։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot թելեգրամ-ալիքին հղումով։ Հեռուստաալիքի աղբյուրը նշել է, որ զոհվածների թվում են 2 երեխա և 3 տղամարդ։ Բացի այդ, ավելի քան 20 տուժած կա։ Mash-ը պարզաբանել է, որ առնվազն 44 մարդ վիրավորվել է քաղաքի կենտրոնում գնդակոծության հետևանքով։ Ըստ Shot-ի՝ Ուրազովոյում ուղիղ հարված է հասցվել մարզաառողջարանային համալիրին. վնասվել է մոտ 20 առանձնատուն։ Բնակիչներին խորհուրդ է տրվել ապաստարաններ մտնել։ Մինչ այս RBC-Ukraine հրատարակությունը գրել էր, որ Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ուժերը, հրթիռային հարձակում են գործել Բելգորոդի ռազմական թիրախների վրա։ Աղբյուրը Բելգորոդի վրա այսօրվա հարձակումն անվանել է «պատասխան միջոցառում»` ի պատասխան ուկրաինական քաղաքների գնդակոծությունների։ Նա նաև հայտարարել է, որ «միջոցառումները շարունակվելու են»: |