Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ջերմուկում Սպարապետի` Շուշիի արձանի կրկնօրինակը տեղադրելն առաջին հերթին անարգանք է Սպարապետի հիշատակի և գործի հանդեպ, հերթական նենգ դավադրությունը մեր հերոսական անցյալի նկատմամբ...
Կյանքում ոչ մի վաստակ չունեցող կապիտուլյանտն ատում է բոլոր նրանց, ովքեր վաստակ ունեն հաղթանակների մեջ, ովքեր բերկրանք են բերել հայ ժողովրդին և նպաստել Արցախի Հանրապետության ստեղծմանը։
Կեղծ օրակարգերի ձևավորողը նմանատիպ քայլերով հույս ունի ստեղծել նոր արժեհամակարգ, ավելի շուտ անարժեք հասարակություն, որտեղ, բացի սպառելուց, այլ բանի մասին չեն մտածելու, դա իրա համար կարող է երաշխիք լինել արժանի պատժից ճողոպրելու, ինչը վստահ եմ` չի հաջողելու»: