ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանի 70 տոկոսի շուրջ
18:54, 30.12.2023 | mamul.am
3271 | 1

Թբիլիսին և Բաքուն համաձայնեցրել են ադրբեջանա-վրացական սահմանի 70 տոկոսը:

Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:

«Այժմ աշխատանք է տարվում մնացած 30%-ի ուղղությամբ։ Սահմանազատման մասին պայմանագիրը կստորագրվի, երբ սահմանի 100%-ն էլ համաձայնեցվի: Դրական ակնկալիքներ ունենք՝ հաշվի առնելով մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ կապերը»,- ասել է Սամխարաձեն։ Նա չի հստակեցրել, թե երբ կավարտվի սահմանազատման գործընթացը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր