Թբիլիսին և Բաքուն համաձայնեցրել են ադրբեջանա-վրացական սահմանի 70 տոկոսը: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն: «Այժմ աշխատանք է տարվում մնացած 30%-ի ուղղությամբ։ Սահմանազատման մասին պայմանագիրը կստորագրվի, երբ սահմանի 100%-ն էլ համաձայնեցվի: Դրական ակնկալիքներ ունենք՝ հաշվի առնելով մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ կապերը»,- ասել է Սամխարաձեն։ Նա չի հստակեցրել, թե երբ կավարտվի սահմանազատման գործընթացը: |