ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Շարմազանով, ո՞նց է հնարավոր նման բան ասել». Մհեր Հակոբյան
19:30, 30.12.2023 | mamul.am
4531 | 2

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախր պարոն Շարմազանով, ո՞նց է հնարավոր նման բան ասել: Ենթադրում եմ, որ ուղղակի անհաջող արտահայտվեցիք...
Այո, ազգայինի դիմակի տակ կարող են ամենատարբեր ուժեր թաքնվել, սա չի քննարկվում, բայց ասել, թե, ով որ Նիկոլին է քննադատում, բայց նաև ձեզ է քննադատում, ուրեմն Նիկոլից վատն է (ենթադրվում է նաև, որ կեղծ է, թուրքի գործակալ է և այլն), մի՞թե ճիշտ է:
Հեռու չգնանք, ասենք օրինակ ես, այո, և Նիկոլին եմ քննադատում, և բազում սխալներում ձեզ եմ քննադատում - հիմա ես եղա Նիկոլից վատը, իսկ արդյունքում նաև այն մյո՞ւս վատ պահերն ունեցա, որ իմ պահով նույնիսկ բարձրաձայնել չեմ ուզում:
Ենթադրում եմ, որ ուղղակի անհաջող արտահայտվեցիք: Ուրախ կլինեի, որ որևէ կերպ արձագանքեիք: Վստահ եմ, կճշգրտեք ձեր խոսքը:
Ամեն ինչից զատ, 2018 թ-ի մայիսի 8-ից հետո ես Շարմազանովին շատ եմ հարգել` որպես մարդ, քանի որ չդավաճանեց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր