Պարտվողներին դժվար է լինել արժանապատիվ:
Միայն մի բուռ մարդիկ անդավաճան մնացին երկրին ու սկզբունքներին։ Նրանց մեջ են իմ մի քանի գործընկերներն ու աշակերտները, բայց և ինձ անծանոթ հազարավոր մարդիկ, ովքեր չընկրկեցին, մնացին ուժեղ և բարի: Մաղթում եմ նրանց շարունակական, վարակիչ և ծավալվող ընթացք։
Իմ փոքրաթիվ, բայց ուժեղ բարեկամներ, ամրանանք, ուժեղանանք, կարծրանանք ու ջերմանանք նաև վաղը և մյուս օրը և մնացած օրերում։ Խոնարհումս ձեզ։
Նոր տարին նրանց համար է, ովքեր իրենք են ստեղծում նորը։ Այլապես ի՞նչ փույթ՝ նոր, թե հին տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: