ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Խմել ոչ թե խաղաղության, այլ Հզորության կենացը». Արա Պողոսյան
22:36, 30.12.2023 | mamul.am
1207 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժամանակից հոգնած և խաղաղության հովերով տարված, պայքարն ու երկունքը մերժած ժողովուրդները ժամանակի մեջ հնանում են, հոգնում են կյանքից (իսկ կյանքը հենց պայքարն է, որ կա) և դառնում ավելի կենսունակ, ավելի տոկուն, պայքարի կրքով արբեցած ժողովուրդների ծաղկման ու հզորացման համար իսկական պարարտանյութ, եթե կուզեք` գոմաղբ։
Մարտական ժողովուրդները պատմության մեջ իրենց տեղն ունեցել են այնքան ժամանակ, քանի դեռ չեն հրաժարվել պայքարից, իսկ պարզապես գոյատևելու տենչով բորբոքված ժողովուրդները ձուլվել ու ոչնչացել են` նպաստելով դոմինանտ ժողովրդի է՜լ ավելի հզորացմանը։
Ո՜նց կուզեի, այս տարի ու ամեն տարի խմել ո'չ թե խաղաղության, այլ Հզորության կենացը ու ասել. «Ճերմակաձին թող գինի խմիր...»»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր