Կայծակնային շախմատի ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Ռոբերտ Հովհաննիսյանն էր
22:48, 30.12.2023 | mamul.am
3404 |
Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող շախմատիստները չկարողացան մեդալներ նվաճել։ Լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 21 հնարավորից վաստակեց 13 միավոր` զբաղեցնելով 24-րդ տեղը։ 7-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը: Նա վաստակեց 14 միավոր։Կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճեց նորվեգացի Մագնուս Կարլսենը (16 միավոր)։ |