ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում
23:06, 30.12.2023 | mamul.am
6026 | 0

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Հովհաննես Մ-ն, իր վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Այնթապ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Արամ Ս.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն, ապա կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին։ Մինչ քննչական խումբը կժամաներ, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել էԱվտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի։

Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր