Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Հովհաննես Մ-ն, իր վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենայով Մասիս-Այնթապ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Արամ Ս.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն, ապա կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Մասիսի բաժին։ Մինչ քննչական խումբը կժամաներ, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել էԱվտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի։ |