ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Դիվանագիտությունը շանը մի ձեռքով շոյելու արվեստ է, մինչ մյուս ձեռքը կհասնի փայտին». Արմեն Աշոտյան
23:48, 30.12.2023 | mamul.am
1691 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գտնվելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ։ Նա պատասխանել է 2023 թվականի վերջին քաղաքացիների՝ իրեն ուղղված հ արցերի, փոխանցում է «Առավոտ»-ը։
Կարինե Մինասյան․ «Նիկոլը Գնաց Ռուսաստան։ Պուտինն էլ հարազատ երեխայի պես ընդունեց։ Հիմա եթե մենք մեղադրում ենք Նիկոլին, ինչո՞ւ են շան տեղ դնում»։

Արմեն Աշոտյան․ «Հարցն ընթերցելիս, հիշեցի մի քաղաքական ճշմարտություն։ Դիվանագիտությունը շանը մի ձեռքով շոյելու արվեստ է, մինչ մյուս ձեռքը կհասնի փայտին։ Նիկոլին կարող են ընդունել, գրկել, շոյել, հյուրասիրել և օգտագործել Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում և Փարիզում, քանի դեռ հայ ժողովուրդը հանդուրծում է այն դառը իրականությունը, որն աշխարհին ներկայացնում է հենց Նիկոլը։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք հետևյալ հանգամանքի վրա․ եթե Հայաստանում մեդիա դիսկուրսը Նիկոլ-Պուտին հարթության վրա էր, ապա ռուսական դաշտում պիտերյան հանդիպումը Փաշինյան-Ալիև հանդիպման վրա էր կենտրոնացած։ Ակնհայտ է, որ Փաշինյանը գերագնահատում է իր խաղաքարտերի կշիռը ռուսական քաղաքական տրցակում։ Թե արևմտամետները, թե ռուսամետները նույն ձևով են արձագանքում Նիկոլի մասնակցությանը․ «տեսա՞ք, գնաց»՝ տարբեր իմաստներ դնելով այդ երկու բառի մեջ։ Թե հայ-ռուսական հարաբերությունների խորացող ճգնաժամը, թե գեոպոլիտիկ ավանտյուրիզմը մեկ այցով չեն բուժվում։ Ուստի, աշխարհաքաղաքական փլատակների տակ վերջնականապես չմնալու համար ես կառաջարկեի կենտրոնանալ Նիկոլի` ոչ թե Մոսկվա, Պեկին կամ Բեռլին գնալու, այլ պաշտոնից գնալու վրա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր