ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Մենք դեռ պետք ենք աշխարհին»․ Արշակ Սադոյան
09:30, 01.01.2024 | mamul.am
2765 | 0

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, պետք չի ընկճվել: Մենք դեռ պետք ենք աշխարհին և իրավունք ունենք մեզ արժանի, մեր ուրույն տեղն ու դերը նորից գրավել:
Բայց պետք է վերջապես հասկանանք, որ անընդհատ իրար մեղադրելով, մեր տարաձայնությունները ի ցույց դնելով թշնամու ջրաղացին եք միայն ջուր լցնում: Հասկանանք վերջապես, որ մեր միակ զենքը՝ աշխարհով մեկ մեր Հայ մարդկանց գումարային ներուժն է, մարդկային մեր առկա և իրոք շատ մեծ կապիտալը: Եւ չի կարելի իզուր տեղը այն այդպես ջլատել:
Առավել ևս այժմ, երբ ակնհայտ է, որ խիստ սակավաթիվ՝ ընդամենը 2,5 միլիոն բնակչությամբ, հնամաշ, քայքայված, տնտեսությամբ, կիսաշրջափակման մեջ գտնվող մեր երկիրը՝ նույնիսկ անկախ նրանից էլ թե ով կգա իշխանության, նույնիսկ եթե ինչ որ հրաշքով տարեկան 7-8 տոկասի աճ էլ ապահովի, մեկ է միայն այստեղ եղած ուժերով անվտանգության, ինքնապաշտպանության իր խնդիրները առաջիկա տասնամյակում էլ չի կարող լուծել: Չի կարող բավարար չափով կարգի բերել, արդիականացնել պաշտպանական իր կառույցները, դուրս գալ այս ահավոր կիսագաղութային կախվածությունից:
Բայց Հայ ժողովուրդը միայն հայաստանաբնակները չեն: Մենք 8 միլիոնից էլ ավելի մեծ Սփյուռք ունենք: Եւ այդ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից շատ շատերը վաղուց արդեն լավ սովորել են, ուրիշների լավին էլ ավելացնելով իրենց, մեր ազգին միայն բնորոշ ունակությունները, համընդհանուրի օգտագործման համար էլ արժեքավոր, լուջ բարիքներ ստեղծել:
Որպես կարող ժողովուրդ մենք դեռ պետք ենք աշխարհին:
Եւ քաղաքակրթական արդի զարգացումներում, իրավունք ունենք, կարող ենք մեզ արժանի, մեր ուրույն տեղն ու դերը գրավել՝ եթե ինքնիշխան մեր պետության աջակցությամբ կարողանանք փոխըմբռման, համերաշխության ոգով բազմապատկել մեր այդ կարողությունը: Կարողանանք աշխարհով մեկ ի մի բերել գումարային մեր ողջ ներուժը, ձևավորել նպատակային գործունության ունակ համազգային կառույցների մեր միաձուլ համակարգը մեր՝
Հայ ազգ կազմակերպությունը իր կենտրոն, մայրաքաղաք Հայստանով, հեռակարգավորման, հեռակառավարման իր գործուն մարմիններով, ինքնապաշտպանության կազմակերպման համահայկական իր կառույցներով:
Խնդիր՝ որի իրագործման համար այսօր՝ հեռակապի, հեռահաղորդակցման, տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման 21-րդ այս դարում.
Երբ նաև ի նպաստ մեզ քաղաքակիրթ աշխարհում առանձնապես կարևորվում է ազգային փոքրամասնությունների առանձնահատկությունների, իրավունքների և շահերի պաշտպանությունը՝
իրոք այժմ բոլոր նպաստավոր պայմաններն էլ կան»:

Աղբյուրը` Արշակ Սադոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր