ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+35 °C
«Ինչո՞ւ հայ ժողովուրդը չհասկացավ Լևոնին»․ Թաթուլ Հակոբյան
09:48, 31.12.2023 | mamul.am
4810 | 3

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախքան 2020-ի ԱՂԵՏը, երբ այցելում էի Արցախ կամ ճամփորդում սփյուռքահայ գաղութներում (վերջին 7 տարիներին եղել եմ տասնյակ երկրներում՝ ունենալով հարյուրավոր հանդիպում-քննարկումներ, գրքի շնորհանդեսներ ու դասախոսություններ), Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներն ու փիլիսոփայությունը բացարձակ մեծամասնության համար անընդունել էր: Դա ես հասկանում էի ինձ ուղղվող հարցերի բովանդակությունից ու շեշտադրումներից: Հայաստանում ևս շատերը անընդունելի էին համարում առաջին նախագահի արցախյան քաղաքականությունը... մինչև չեկավ ԱՂԵՏը:
Կից ուղերձը կարդալով՝ մեկ անգամ ևս ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը չհասկացավ Լևոնին:
Ինչո՞ւ մենք ուրացանք իրական հաղթանակը՝ ՀՀ անկախությունն ու Արցախյան հաղթանակը:
Գուցե ժողովուրդը, լռելյայն, համաձայն էր Լևոնի հետ, բայց այդ համաձայնությունը խլացվում էր Հայ դատի ինդուստրիայի, անպատասխանատու հայրենասիրության ու ազգակործան մաքսիմալիզմի աղմուկի մեջ»։

Լևոն Տեր-Պետրոսյան․ 01.01.1991թ.
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր