Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախքան 2020-ի ԱՂԵՏը, երբ այցելում էի Արցախ կամ ճամփորդում սփյուռքահայ գաղութներում (վերջին 7 տարիներին եղել եմ տասնյակ երկրներում՝ ունենալով հարյուրավոր հանդիպում-քննարկումներ, գրքի շնորհանդեսներ ու դասախոսություններ), Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներն ու փիլիսոփայությունը բացարձակ մեծամասնության համար անընդունել էր: Դա ես հասկանում էի ինձ ուղղվող հարցերի բովանդակությունից ու շեշտադրումներից: Հայաստանում ևս շատերը անընդունելի էին համարում առաջին նախագահի արցախյան քաղաքականությունը... մինչև չեկավ ԱՂԵՏը: |