ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Ի՞նչ է կատարվում Բագրատաշեն-Սադախլո անցակետում
12:18, 31.12.2023 | mamul.am
5782 | 0

Երեք օր է՝ Հայաստանից անկանգառ միլիարդներ են հոսում դեպի Վրաստան։ Բագրատաշենի մաքսատանը Վրաստան գնացողների հերթը սկսվում է Պտղավանից՝ մոտ 5 կմ, իսկ Գոգավանում հերթի երկարությունը 3 կմ է։ 10-12 ժամ հերթի սպասելով՝ շատերը ետ են վերադառնում՝ հույսները կտրած, մյուսներն էլ հասնելով սահման առավոտյան ժամը 10-ին, այն կարողանում են հատել միայն ուշ կեսգիշերին։

Ստացվում է, որ 3 օրով Վրաստան հանգստանալու գնացողը երկու օրը կանցկացնի մաքսատան հերթերում։ Բոլոր գնացողները պայմանավորում են Վրաստանում Ամանոր անցկացնելու էժանությամբ, այս մասին հայտնում է «Անկյուն+3»-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր