ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Ի՞նչ սրտով եք սեղան նստելու, բաժակ բարձրացնելու»․ Աննա Կոստանյան
12:36, 31.12.2023 | mamul.am
2961 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Անցած տարի էս օրը գոնե փոքր հույս կար, որ կբացվի «Կյանքի ճանապարհը», ու նորից Արցախ կգնանք։ Էդ հույսն էլ մարեցին, ու մնացած բոլոր հույսերն էլ, ասեցին` համակերպվեք, ուզեք չուզեք «էս ա` էս գների մեջ»։
Ու ի՞նչ սրտով եք սեղան նստելու, բաժակ բարձրացնելու, «չեղած կենաց» խմելու, և ինչի՞ համար, ո՞ւմ համար, կորցրած հայրենիքի՞, զոհված տղերքի՞, պայթյունից անհետ կորածների, Բաքվում նստածների՞, որբացած մանուկների՞, տնավեր եղած ընկերների, ո՞նց եք էդ կենացից հետո ինքներդ ձեզ հայելու մեջ նայելու, ձեր երեխեքի երեսին նայելու, մեծ-մեծ բաներ խոստանալու, կեղծ անկեղծ խաղալու նրանց առաջ, ո՞ւմ եք խաբած լինելու, ինքներդ ձե՞զ... մինչև ե՜րբ...»։

Աղբյուրը` Աննա Կոստանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր