ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
«Իր գյուղում գործ չի անում, բայց գնում է ՌԴ ու քնում ավտոյի մեջ, շաբաթներով բաղնիք չի տեսնում». Փաշինյան
13:06, 31.12.2023 | mamul.am
3490 | 2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ քաղաքում հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ, խոսել կրթության, աշխատանքի մասին, լսել նրանց բարձրացրած հարցերը, անդրադարձել տարբեր թեմաների․ «Մեր իրականության մեջ կա ընկալում, որ բանվորին կրթություն պետք չի։ Հավաստիացնում եմ, որ «Մերսեդեսի» գործարանում աշխատող բանվորը շատ լուրջ կրթություն է ստանում, եթե չունենա, չի կարող այդ գործարանում աշխատել․․․ Գյուղում դպրոց է կառուցվում, նայում ենք՝ բանվորներ են՝ օտար երկրներից, իսկ գյուղամիջում երիտասարդները «կարևոր գործով» կանգնած են։ Հավաստիացնում էին, որ ՌԴ արտագնա աշխատանքի ժամանակ ավելի շատ գումար են աշխատում։ Պարզեցի, որ էդտեղ ճշմարտություն կա՝ պայմանով, որ քնում են մեքենաների մեջ, ամիսներով կամ շաբաթներով բաղնիք չեն տեսնում, սնվում են բացառապես փողոցից գնված էժանագին սնունդով»,- ասել է Փաշինյանը։

«Իր գյուղում գործ չի անում, բայց գնում է ՌԴ ու քնում ավտոյի մեջ, շաբաթներով բաղնիք չի տեսնում». Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր