ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Ո՞ր մասնագիտություններին է սպառնում արհեստական բանականությունը
03:25, 03.01.2024 | mamul.am
9083 | 0

Արհեստական բանականությունը դարձել է գլխավոր տեխնոլոգիական միտումներից մեկը, և ավելի ու ավելի հաճախ կարելի է լսել խոսակցություններ այն մասին, որ արհեստական բանականությունը կարող է մարդկանց զրկել աշխատանքից։ Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը։ Lifehacker.com-ն ուսումնասիրել է վիճակագրությունը:
Մեծ Բրիտանիայի կրթության դեպարտամենտը հետազոտություն է անցկացրել, որի համաձայն՝ բոլոր մասնագիտությունների 10-30%-ը կարող է ավտոմատացվել արհեստական բանականության օգնությամբ։
Վիճակագրությունը ցույց է տվել, որ ֆինանսական հատվածը, իրավագիտությունը և բիզնեսի կառավարումը ավելի շատ են ենթարկվում դրա ազդեցությանը, քան մյուս ոլորտները: Իրականում, ֆինանսական և ապահովագրական ոլորտները ստացել են ամենաբարձր ցուցանիշը։
Այսպիսով, ո՞ր մասնագիտությունների վրա է ազդում արհեստական բանականությունը՝
Կառավարման Խորհրդատուներ և բիզնեսի վերլուծաբաններ;
Ֆինանսական մենեջերներ և տնօրեններ;
Հաշվապահներ;
Հոգեբաններ;
Գնումների մենեջերներ և տնօրեններ;
Ապահովագրության վիճակագիրներ և տնտեսագետներ;
Ֆինանսական և բիզնես նախագծերի ղեկավարներ;
Ներդրումային և ֆինանսական վերլուծաբաններ;
Պրոֆեսիոնալ իրավաբաններ;
Վարկային կարգավորիչներ։
Ո՞ր մասնագիտություններին է ամենաքիչը սպառնում արհեստական բանականությունը՝
Մարզիկներ;
Տանիքագործներ;
Շինարարներ;
Մետաղական կոնստրուկցիաներ տեղադրողներ;
Ավտոմոբիլային սպասարկման մասնագետներ;
Սանիտարներ;
Հավաքարարներ;
Հատակագործներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր