ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Նեթանյահուն հայտնել է՝ որքան կտևի Գազայում պատերազմը
09:06, 01.01.2024 | mamul.am
3469 | 0

Գազայի հատվածում պատերազմը կշարունակվի։ Իսրայելը պատրաստ է պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր բոլոր նպատակներին: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է The Times of Israel-ը։
«Հաղթանակի հասնելն ավելի շատ ժամանակ է պահանջում։ Պատերազմը դեռ շատ ամիսներ է տևելու։ Իմ քաղաքականությունը հստակ է՝ շարունակել պայքարը այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր բոլոր նպատակներին»,- ասել է նա։
Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը պատերազմ է մղում բոլոր ճակատներում: Նրա խոսքով՝ ավելի քան 8000 զինյալ է սպանվել, իսկ ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժը քայլ առ քայլ ոչնչացվում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր