ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Ցանկություն` շնորհավորանքի փոխարեն». Կարեն Հեքիմյան
10:18, 01.01.2024 | mamul.am
2651 | 0

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Ցանկություն` շնորհավորանքի փոխարեն:
Տեսություն կա, ըստ որի, սերնդափոխությունն իրականացվում է շուրջ 20 տարին մեկ և 80 տարի անց ցիկլը կրկնվում է: Նույն տեսությունն ավետում է, որ 80 տարի հետո ծնվածների մոտ արժեքային ընկալումները կարող են համընկնել այսօրվա նորածինների արժեքային ընկալումների հետ:
Դա նշանակում է, որ եթե մենք այսօրվանից սկսենք դաստիարակել և կրթել աճող սերնդին, ապա շուրջ 80 տարի անց կարող ենք հավակնել հզոր պետություն ունենալուն:
Եվ, ուրեմն, թող 2024թ-ը դառնա սերնդափոխության մեկնարկի տարի:
Մեծ հաշվով, ցանկությանս իրագործումը բացառապես մեզանից է կախված, հետևաբար` ֆիկցիա չէ:
Աստված ձեզ պահապան»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր