ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+36 °C, +20 °C ... +36 °C Վաղը`+36 °C
«Տիգրան Արզաքանցյանի հետ տեղի ունեցած միջադեպն ամբողջությամբ հանգուցալուծվել է». «Ուժը հայրենյաց» կուսակցություն
19:36, 31.12.2023 | mamul.am
2211 | 0

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը տեղեկացնում է. «Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում մեր կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի հետ տեղի ունեցած միջադեպն ամբողջությամբ հանգուցալուծվել է։
Հասկանալի լինելու համար նշենք, որ երեկ պարոն Արզաքանցյանը մեկնում էր ճանապարհորդության և իր հետ տանում օրինական ճանապարհով ձեռք բերված զենք, բայց ուղեբեռի հետ կապված խառնաշփոթի պատճառով փաստաթղթերը ներկայացվեցին երեք ժամ ուշացումով։
Այժմ ամեն ինչ կարգին է, պարոն Արզաքանցյանն ընտանիքի հետ այցով ԱՄԷ-ում է։ Իրավական հարցերն ամբողջությամբ կարգավորված են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր