ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+36 °C, +20 °C ... +36 °C Վաղը`+36 °C
«Անցյալը հիշելով` կորցնել հերթական ներկա՞ն, թե՞ ներկան անտեսելով` ձեռք բերել հերթական անցյալը». Սենոր Հասրաթյան
19:48, 31.12.2023 | mamul.am
1385 | 0

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայը Մասիսը տվել, բայց «Նոյան տապանով» հպարտանում է, Ավարայրը հանձնել, բայց Վարդանանց պատերազմ է գովերգում, Երգիրն արդեն հարյուր տարուց ավելի թուրքի լծի տակ, բայց նա Ղարս ու Մուշ է երգում...
Իսկ երբ Արցախն այսօր մահամերձ է և դեռ կարելի է փրկել, հայը լուռ է, կամ, եթե խոսում է, ապա նորից ու կրկին Հայկից, Ավարայրից, Ղարսից ու Մուշից...
Վերջապես, ո՞վ է հայը և ի՞նչ է ուզում նա` անցյալը հիշելով, կորցնել հերթական ներկա՞ն, թե՞ ներկան անտեսելով` ձեռք բերել հերթական անցյալը...
Հ.գ.- Եվ վերջում` որպես հետգրություն, ամենակարևորի մասին՝ շնորհավորեք միմյանց ԱՄԱՆՈՐԻ առթիվ և չմոռանաք գոռալ՝ ուռա՜ա՜ա՜ ... Ցանկացողները կարող են նաև ոչ անհայտ տիկնոջ օրինակով պարել, ծափ տալ և, իհարկե, քահ-քահ ծիծաղել «հանուն ոչնչի» կամ էլ հանուն կորսվող ներկայի...
Լուսանկարում՝ Արցախի վերջին ոչ տոնական Ամանորը Մեծ արհավիրքից մոտ երկու տարի առաջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր