ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Պարեկները կանգնեցրել են Վեհափառի մեքենան»․ Նաիրի Հոխիկյան
01:18, 01.01.2024 | mamul.am
34806 | 5

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը վերջին պահին հրաժարվել է եթեր հեռարձակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ամանորյա մաղթանքը։ Սա իշխանության անբարո վարքագծի շարունակությունն է, որին, ցավոք, մասնակից է դառնում նաև լրատվության դաշտը։
Ամաչում եմ այն ամիսների համար, որ աշխատել եմ հանրային հեռուստաընկերությունում։ Գերադասում եմ իմ կենսագրությունից ջնջել այդ ամոթալի շրջանը։
Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ օրերս ևս մեկ սրբապղծություն է եղել։ Տեղեկություններ եմ ստացել, որ ոստիկանության պարեկները կանգնեցրել են Վեհափառի մեքենան և խուզարկել»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր