ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Ծանրագույն տարին փակում ենք քաղաքական մեծամասնության ցավալի սխալով»․ Խառատյան
04:24, 01.01.2024 | mamul.am
2914 | 2

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր բաժան-բաժան եղած ու հյուծված ժողովրդի համար այս ծանրագույն տարին փակում ենք գործող քաղաքական մեծամասնության ցավալի սխալով:
Այս օրը Հ1-ի եթերով 3 տասնամյակից ավելի ավանդույթ ունեցող Կաթողիկոսի ելույթի չհեռարձակումը պետական և առավելևս հեղափոխական նոր քաղաքականությամբ չի կարող բացատրվել: Եթե այդպես էր, կամ՝ է, ապա առնվազն 6 տարի ունեին այս մասին խոսելու կամ գործընթաց հարուցելու ՀԱԵ-ի՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բացառիկությունը փոփոխելու վերաբերյալ:
Անկախ գործող Վեհափառի նկատմամբ ունեցած որևէ մեկի անձնական վերաբերմունքից, սա ինստիտուտի՝ ոչ թե անհատի հարց է, ուստի այս որոշումն ի ցույց է դնում գործող քաղաքական ուժի վերաբերմունքն ու մոտեցումները ինստիտուտների նկատմամբ, մնացածը՝ դատարկաբանություն է:
Անկախ ամենից, սրտի ծանրությամբ շնորհավորում եմ հատկապես հայրենազրկված արցախցի մեր հայրենակիցներին: Ձեզ լավ նայեք սիրելիներ, վստահ եմ՝ մեր և ձեր բալիկերի լավագույն օրերը դեռևս առջևում են...»։

Աղբյուրը` Արսեն Խառատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր