ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Ոչնչացվում են Երրորդ հանրապետության ավանդույթները»․ քաղաքագետ
05:18, 01.01.2024 | mamul.am
3026 | 2

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային հեռուստաընկերությունով Ամանորի կեսգիշերին մոտ չհեռարձակվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթը։ Սա աննախադեպ մի իրադարձություն է Երրորդ հանրապետության պատմության մեջ, երբ Ամանորին ընդառաջ, երկրի ղեկավարի խոսքին նախորդում էր Վեհափառի խոսքը:
Եթե այս ամենը լիներ «Նոր Հայաստանի» տեսլականի մաս ու միտված լիներ Եկեղեցու դերի վերաարժևորմանը, գուցե դիսկուրսի առարկա դառնար:
Բայց չկա «Նոր Հայաստանի» տեսլական, գոյություն ունի օտարի, թշնամու պարտադրանք, որն «հավատարմորեն» իրականացնում է Փաշինյանը:
Նա ոչնչացնում է Երրորդ հանրապետության ավանդույթները, ինստիտուցիոնալ հիշողությունը ու այդ քաղաքականության համատեքստում տեղ չկա Վեհափառի ամանորյա ուղերձի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր