ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Հրապարակում հայերը փոքրամասնություն էին». Թաթուլ Հակոբյան
12:18, 01.01.2024 | mamul.am
6073 | 3

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր Տարին՝ 2024-ը, կյանքում առաջին անգամ դիմավորեցի Հանրապետության հրապարակում՝ ենթարկվելով դստերս ցանկությանը:
Վատ իմաստով չեմ գրում բոլորովին, բայց առաջին զգացողությունս այն էր, որ գտնվում եմ Հնդկաստանում: Հազարավոր մարդկանց մեջ բացարձակ մեծամասնություն էին կազմում ուրախացող հնդիկները, ինչպես նաև պարսիկները, ռուսները և այլ ազգերի ներկայացուցիչներ: Նրանք արագ քայլում էին, սելֆի անում, բարձրաձայն խոսում, պարում հայկական ռաբիս երաժշտության տակ...
Ակնհայտորեն հայերը փոքրամասնություն էին: Նրանք համեստորեն կանգնել էին «Արմենիա»-ի առաջ և հետևում էին մարդկային հոսքին ու աղմուկին:
Երկրորդ զգացողությունս այն էր, ինչ ունենում եմ արևելյան որևէ միլիոնանոց քաղաք այցելելիս, երբ մի քիչ վախենում ես կորչել կամ ոտնատալ լինել քո դեմ եկեղ մարդկային ամբոխի մեջ:
Այո, Երևանը փոխվում է:
Հետաքրքրիր է՝ կա՞ մոտավոր վիճակագրություն, թե այսօր մեր մայրաքաղաքում/երկրում որքան է
ա/ հնդիկների/Հնդկաստանից եկածների թիվը,
բ/ ռուսների/Ռուսաստանից եկածների թիվը,
գ/ պարսիկների/Իրանից եկածների թիվը:
Երեկ կեսգիշերին մոտ 45 րոպե անց կացնելով Հանրապետության հրապարակում, ինձ թվաց, որ այսօր Հայաստանում կունենանք ավելի քան 50 հազար հնդիկներ, մինչև 50 հազար ռուսներ և մի քանի հազար պարսիկներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր