ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Բաքվի պարագլխի ամանորյա բարբաջանքը լեփ-լեցուն է հայերիս հանդեպ մարդատյաց, սպառնալից հռետորաբանությամբ». Վարդան Ոսկանյան
13:48, 01.01.2024 | mamul.am
3544 | 2

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի՝ տարեմուտի բարբաջանքում գեթ մեկ անգամ չի օգտագործվել «խաղաղություն» բառը, մինչդեռ նույն այդ բարբաջանքը լեփ-լեցուն է հայերիս հանդեպ մարդատյաց, վիրավորական և սպառնալից հռետորաբանությամբ ու արտահայտություններով։
Սա է բարբարոսների իրական դեմքը՝ նույն այն բարբարոսների, որոնց երկդիմի քարոզչամեքենան «մեղադրում» է ինձ, դիցուք, վրեժի մասին խոսելու մեջ, գրեթե հենց այն պահին, երբ իրենց իսկ պարագլուխը տարեմուտին խոսել է իրենց, իբր, վրեժից։
Իրականում պատրանքային են նաև մեզնում արծարծվող «արժանապատիվ խաղաղության» մասին թեզերը, քանզի մենք պարբերաբար մոռանում ենք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում և ինչպիսի բարբարոսական ու ցեղասպան վարչախմբի հետ գործ ունենք։
Ուստի ելքը մեկն է՝ Հայաստան-պետություն ամրոցի կառուցումը, թշնամու լիակատար ջախջախումը, հայկական սրբազան հողի վերաազատագրումը և վերադարձն աստվածային Գանձասար, Ամարաս, Ծիծեռնավանք ու Դադիվանք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր