ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Կիևում հունվարի 1-ը սգո օր է հայտարարվել
15:48, 01.01.2024 | mamul.am
4937 | 0

Ռուսաստանի կողմից զանգվածային հրթիռակոծությունից հետո Կիևում սգո օր է հայտարարվել։ Այն կգործի հունվարի 1-ին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Նրա խոսքով, դեկտեմբերի 29-ին հակառակորդի հարձակումը զոհերի թվով ամենամեծն էր երկրի խաղաղ բնակչության շրջանում: «16 զոհի մարմին դուրս են բերվել Շևչենկովսկի շրջանի պահեստային շինության փլատակներից։ Փրկարարները շարունակում են աշխատել տեղում»,- հայտնել է Կլիչկոն։
Հիշեցնենք, որ Զապորոժիեում դեկտեմբերի 29-ի առավոտյան Ռուսաստանի կողմից իրականացված հրթիռային հարվածից զոհերի թիվը հասել է 9-ի, դեկտեմբերի 30-ին քաղաքում սգո օր էր հայտարարված: Նաև սգո օր է հայտարարվել Օդեսայում և Դնեպրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր