ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Ամանորի գիշերը գլխի շրջանում հրազենի վիրավորմամբ կին է տեղափոխվել հիվանդանոց
16:00, 01.01.2024 | mamul.am
6038 | 0

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 63 խումբը «հրազենային վիրավորում գլխի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, իրավապահները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Գոհար Բ-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արտաշիսյան փողոցի 58 հասցեի բակից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր