ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Ամանորի գիշերը Ֆրանսիայում ավելի քան 380 մարդ է բերման ենթարկվել
19:00, 01.01.2024 | mamul.am
2453 | 0

Հունվարի 1-ի գիշերը Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են 389 մարդու, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել իրավապահներին Ամանորի գիշերը անվտանգությունն ապահովելու համար։ «Խոշոր տոնակատարությունները խաղաղ էին, հատկապես Փարիզում, որտեղ հավաքվել էր ավելի քան մեկ միլիոն մարդ», - ասել է Դարմանինը:
Ավելի վաղ ՆԳՆ ղեկավարը հայտնել էր, որ Ամանորի գիշերը Ֆրանսիայում մոբիլիզացվել է մոտ 90 հազար ոստիկան ու ժանդարմ, ինչպես նաև 35 հազար հրշեջ և 5 հազար զինվորական։ Էլիտար CRS 8 ստորաբաժանման չորս ջոկատներ, որոնք մասնագիտացած են փողոցային բռնությունների դեմ պայքարում և կազմակերպված հանցավորության դեմ, գործում էին նաև Ֆրանսիայի քաղաքներում:

Բացի այդ, անվտանգության ապահովման համար օգտագործվել են ուղղաթիռներ ու անօդաչու սարքեր։ Դարմանենը տասնյակ հազարավոր իրավապահների մոբիլիզացիան բացատրել է «Իսրայելում և Պաղեստինում հակամարտությամբ պայմանավորված ահաբեկչական բարձր սպառնալիքով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր