ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Էստոնիան դարձավ նախկին ԽՍՀՄ առաջին երկիրը, որն օրինականացրեց միասեռ ամուսնություններ
20:00, 01.01.2024 | mamul.am
3287 | 1

Էստոնիայում ուժի մեջ է մտել ամուսնության իրավահավասարության մասին օրենքը, ըստ որի՝ երկու չափահաս կարող են ամուսնանալ՝ անկախ սեռից։ Էստոնիան դարձավ նախկին Խորհրդային Միության առաջին երկիրը, որն օրինականացրեց միասեռ ամուսնությունները: Հունիսին Ռիիգիկոգուն՝ Էստոնիայի խորհրդարանը, կողմ քվեարկեց այս որոշմանը։

«Սա պատմական իրադարձություն է, որը վերջ կդնի տարիների իրավական շփոթությանը և Էստոնիայի բոլոր բնակիչներին կապահովի անվտանգության և հավասար իրավունքների զգացում»,- ասել է սոցիալական պաշտպանության նախարար Սինյե Ռիսալոն՝ մեկնաբանելով այս օրենքի ներդրումը։

Գրանցված անձանց տրվում է ձայնի իրավունք իրենց գործընկերոջը վերաբերող որոշումներում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում սուբսիդիաներ և նպաստներ ստանալու իրավունք: Նրանք կարող են նաև ընտրել ամուսնության պարզեցված ընթացակարգ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր