ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Իշխանությունները փորձում են վերադառնալ սև ու սպիտակի բաժանման իրենց վարքագծին»․ Արշակ Սադոյան
09:54, 02.01.2024 | mamul.am
1633 | 0

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը գրել է․ «Այսօր երբ միաբանվելու, համագործացելու կարիքը մենք առանձնապես ունենք: Եւ երբ բոլոր նախադրյալներն էլ կան, որ կարողանանք աշխարհով մեկ ձևավորել համազգային կառույցների մեր միաձույլ, կարող համակարգը, մեր Հայ ազգ կազմակերպությունը իր ինքնապաշտպանության հզոր կառույցներով.
Իրոք՝ շատ ու շատ ցավալի է, որ ներկայիս իշխանությունները՝ միտումնավոր, թե մտավոր կարողությունների պակասի պատճառով նորից են փորձում վերադառնալ սև և սպիտակի բաժանման իրենց արատավոր վարքագծին.
Եւ այդ նպատակով, այս անգամ էլ նորից առանց պատճառի, առանց որեվե հիմնավորման և վաղուց արդեն ընդունված կարգը խախտելով, թույլ չտվեցին Կաթողիկոսին՝ միասնության, հույս, հավատի վերականգնման նոր տարվա իր ուղերձով դիմի իր ժաղովրդին:
ԻՆչ արած ընտանիքներում էլ են այլանդակություններ լինում: Բայց ինչ արած նրանք էլ են մեր ազգակիցները և որքան էլ դժվար լինի, պետք է կարողանանք մի կերպ ներողամիտ լինել:
Քիչ անց ես նորից կանդրադառնամ լիազորված ներկայացուցիչների լայն կազմով համահայկական հավաք կազմակերպելու անհրաժեշտությանը և քանի որ Եկեղեցու դերը այս հարցում էլ շատ մեծ է հույս ունեմ, որ նրանք այս նորերի այս մեղք էլ վեհանձնաբար կներեն»։

Աղբյուրը` Արշակ Սադոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր