ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Դանակահարել են Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդին
13:06, 02.01.2024 | mamul.am
2694 | 0

Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդ Լի Չժե Մյոնը հարձակման է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 2-ի առավոտյան՝ Բուսան քաղաքում: Քաղաքական գործիչն աշխատանքային շրջայց էր կատարում քաղաքում։ Երբ ուղևորվել է դեպի իր մեքենան՝ ճանապարհին զրուցելով լրագրողների հետ, նրան է մոտեցել մի տղամարդ և ինքնագիր խնդրել: Անվտանգության աշխատակիցները թույլ են տվել անհայտ անձին մոտենալ Լիին, որից հետո տղամարդը դանակով հարվածել է պարանոցին։ Քաղաքական գործչի մոտ արնահոսություն է սկսվել, նա ընկել է գետնին։ Հարձակվողն անմիջապես ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից և հանձնվել ոստիկանությանը։

Դանակահարել են Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր