ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Տրոլեյբուսի հրդեհից տուժածներ չկան
14:48, 02.01.2024 | mamul.am
3135 | 0

Հունվարի 2-ին, ժամը 11:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից Մալաթիայի փողոց տանող հատվածում այրվում է տրոլեյբուս։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Սեբաստիայի և Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբեուսում (վարորդ՝ Վ․ Ա․) հրդեհ է բռնկվել, այնուհետև վերջինս բախվել է կայանած «Skoda» մակնիշի ավտոմեքենային. տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։01-ին, մարվել՝ 12։26-ին։ Այրվել են տրոլեյբուսը, հարակից հագուստի խանութի պատի գիպսակարդոնից մոտ 4 քմ հատված և ջերմահարվել խաչմերուկի մոտ տեղադրված տեսախցիկը։

Տրոլեյբուսի հրդեհից տուժածներ չկան
Տրոլեյբուսի հրդեհից տուժածներ չկան
Տրոլեյբուսի հրդեհից տուժածներ չկան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր