ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Ժամանակն է բացահայտել ոմանց դիմակները»․ Սուրեն Սուրենյանց
17:24, 02.01.2024 | mamul.am
4334 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուշադիր եղա՞ք՝ անցած մեկ օրվա ընթացքում ովքեր էին Եկեղեցու դեմ գրում: Ասեմ, խնդիրը Եկեղեցին ու Կաթողիկոսի անձը չեն, այլ ոտնձգությունը՝ մեր պետական ավանդույթի ու նաև Սահմանադրության դեմ: Ու ավելի լուրջ, ինչպիսի «հետևողականությամբ» Նիկոլը պայքարում է զինանշանի «կենդանիների», Արարատ լեռան, Անկախության հռչակագրի դեմ, հիմա էլ՝ նույն «ջանասիրությամբ» լծված է Եկեղեցու դեմ պայքարին:
Այդ ամենը Նիկոլն անում է՝ Ալիևի առջև ստանձնած պարտավորությունների շրջանակներում, մնացածը հեքիաթներ են:
Էդ արշավին միացած անձանց, «միամիտ ակտիվիստների» և «ինտելեկտուալ սկզբունքայինների» անունները լավ հիշեք:
Դրանք տոնական օրերին զբաղված են եղել «պետպատվերով»: Ժամանակն է բացահայտել ոմանց դիմակները...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր