ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Հայաստանը երբեք չի կանգնել ինքնիշխանության իրական կորստի վտանգի առջև, ինչպես հիմա»․ Աբովյան
22:06, 02.01.2024 | mamul.am
1450 | 1

ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կաթողիկոսի ամանորյա շնորհավորանքի ելույթն արգելելու փաստը միանգամայն սպասելի էր և տրամաբանական՝ ներկայիս հայաստանյան իշխանության գործողությունների և «ստամոքսային» գաղափարախոսությունների առումով։
Իսկ ի՞նչ էինք ակնկալում նրանցից, ովքեր ըստ էության գեներացնում են հայ ժողովրդի շարունակական դավաճանությունը, մահն ու կորուստները՝ հանուն բուտֆորական «խաղաղության»։
Ի՞նչ էինք սպասում նրանցից, որոնց համար Հայկական պետության գոյությունը բացառապես սեփական իշխանությունը պահպանելու մեթոդ է ։
Իսկ ի՞նչ էինք սպասում նրանցից, ում համար պետությունն ու հայրենասիրությունը սկսվում ու ա«հպարտ քաղաքացիների» աղեստամոքսային տրակտը սպասարկելու առումով:
Իրավիճակի պարադոքսն այն է, որ այն ամենը, ինչը պետականաստեղծ տարր է (հայրենասիրություն, պատմություն, ազգային գաղափարախոսություն, եկեղեցի և այլն) «թավշյա» իշխանության համար անընդունելի սպառնալիք է սեփական իշխանությունը ցեմենտացնելու գործում ։
Ուշադրություն դարձրեք մի շատ հետաքրքիր փաստի, այն է... ամբողջ ցինիկ ու կեղծ «կեղևի» հետևում, թե իրենց բոլոր քայլերն ուղղված են երկրի անկախության ու անվտանգության բարձրացմանը, թաքնված է մի գործընթաց, որը 180 աստիճանով հերքում է իրենց իսկ պատումները։
Հայաստանը երբեք այսքան կախված չի եղել արտաքին խաղացողներից, ինպես հիմա։
Հայաստանը երբեք չի կանգնել ինքնիշխանության իրական կորստի վտանգի առջև, ինչպես հիմա։
Հայաստանը երբեք մասնատման օբյեկտ չի եղել, ինչպես հիմա։
Եվ ամենակարևորը ՝ նկատել եք, որ ներկայիս հայկական իշխանությունը «խաղաղության» հովանու ներքո, փաստորեն, կատարում է երկիրը թուլացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի բացարձակապես բոլոր պայմանները։
Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, երբ ներկայիս հայկական իշխանությունը մեզ ասում է հետևյալը՝ կամ մենք դառնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հնազանդ տարածաշրջանային «ճորտ»՝ անխուսափելիորեն կորցնելով տարածքները և զրոյացնելով ազգային հակակշիռների ողջ ճարտարապետությունը (Եկեղեցին այդ գործընթացում առանցքային դեր է խաղում), կամ թուրքերը մեզ «կսպանեն»։
Ահա այն ընտրությունը, որի առաջ մեզ դրել են թավշյա իշխանությունները։
Մնացածը կարևոր չէ»։

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր