ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+36 °C
«Ցեղասպանությունից և Արցախը կորցնելուց դասեր չենք առել»․ Ոսկան Սարգսյան
22:48, 02.01.2024 | mamul.am
1099 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի փողոցներում հասարակական հարցում է արվել, գրեթե բոլորը նոր տարուց խաղաղություն են խնդրում։ Կարող էին խաղաղությունը Ձմեռ պապից խնդրել, արդյունքը նույնն է լինելու։ Ոմանք խաղաղությունն Աստծուց են խնդրում։ Կարծես թե իրենցից ոչինչ կախված չէ, իրենց ընտրած կամ չընտրած իշխանությունը չկա, այն միայն պետական բյուջեից մեծ պարգևավճարներ ստանալու, պարտությունների, Արցախը կորցնելու գործում իր մեղքը «նախկինների», Ռուսաստանի, հայոց դառը ճակատագրի վրա բարդելու, չքմեղանալու համար է։ Ամենաժամանակակից զենքերով զինված թուրքը Հայաստանի տարածքում ամրապնդվել է, նրանից խաղաղություն խնդրելով խաղաղություն չենք ստանա։ Ազգովի մանկամիտ լինելը վտանգավոր է, ցեղասպանությունից և Արցախը կորցնելուց դասեր չենք առել։ Պարտվածները, անպատասխանատուները, կապիտուլյանտները պետք է հեռանան իշխանությունից, այլապես Ալիևի հաջորդ զորահանդեսը կարող է Երևանում լինել»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր