ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +14 °C Վաղը`+20 °C
Եվրոխորհրդի ղեկավարի առաջիկա հրաժարականը հարցականի տակ է դնում այդ պաշտոնի կարևորությունը․ #Politico
18:06, 09.01.2024 | mamul.am
3138 | 0

Եվրոխորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ ամռանը պաշտոնից վաղաժամ հեռանալու մտադրությունը հարցականի տակ է դնում այդ պաշտոնի կարևորությունը, գրում է Politico թերթը։
«Սա (վաղաժամ հրաժարականը-խմբ.) տարօրինակ ազդանշան է ուղարկում Եվրոխորհրդի ղեկավարի աշխատանքի կարևորության կամ դրա բացակայության մասին»,- ասվում է հոդվածում։
Որպես օրինակ` հեղինակը նշում է ԱՄՆ նախագահի պաշտոնը, որը լքել են միայն ֆորսմաժորային հանգամանքներում, ինչպիսիք են պաշտոնը զբաղեցրած քաղաքական գործչի ֆիզիկական վերացումը: Թերթը նշում է, որ Միշելի որոշումը կարող է խոսել ոչ միայն այն մասին, որ Եվրոխորհրդի ղեկավարը կարևոր չի համարում իր դերը, այլև Հունգարիայի և ԵՄ այլ երկրների դիմակայության հետ կապված խնդիրների լուծումը իր իրավահաջորդի վրա բարդելու ցանկության մասին: Սակայն, ինչպես Politico-ին պատմել է Միշելին մոտ կանգնած պաշտոնյան, Եվրոմիության առաջնորդներն անակնկալի չեն եկել նրա որոշումից հետո։ Տեղեկությունն այն մասին, որ Միշելը պատրաստվում է 2024 թվականի ամռանը վաղաժամ հրաժարական տալ, հունվարի 7-ին Politico թերթին հաստատել է Միշելի օգնականը։ Քաղաքական գործիչը մտադիր է դառնալ եվրոպատգամավոր, իսկ դրա համար ստիպված կլինի թողնել ներկայիս պաշտոնը։ Եթե ԵՄ առաջնորդները չկարողանան արագ համաձայնության գալ Եվրոխորհրդի նոր ղեկավարի թեկնածության շուրջ, ապա այդ պաշտոնը կզբաղեցնի Վիկտոր Օրբանը, քանի որ այդ ժամանակահատվածում հենց Հունգարիան է նախագահելու Եվրոխորհրդում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր