ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Ռուսական «Ուրալյան ավիաուղիները» կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան
20:18, 09.01.2024 | mamul.am
3407 | 0

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը հունվարի 13-ից կվերսկսի Մոսկվայից, Եկատերինբուրգից և Սոչիից դեպի Հայաստան չվերթները, տեղեկացնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Դոմոդեդովոյից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները կիրականացվեն ամեն օր՝ հունվարի 13-ից: Եկատերինբուրգից Երևան հնարավոր կլինի թռչել առաջիկա շաբաթ օրվանից` շաբաթը երեք անգամ։ Սոչիից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները նախատեսված են հունվարի 16-ից՝ շաբաթական երկու անգամ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր