ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանայից»
18:54, 11.01.2024 | mamul.am
3280 | 0

Հայաստանի հավաքականի 31-ամյա պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանայից», հաղորդում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։ վ

Վարազդատ Հարոյանն առաջին անգամ 2021 թվականի փետրվարին էր միացել «Աստանային» ռուսական «Տամբովից»։ 2021թ․ ամռանը նա տեղափոխվել էր իսպանական «Կադիս», 2022թ․ ամռանը՝ հունական «Անորտոսիս», որտեղից «Աստանա» էր վերադարձել 2023թ․ մարտին։

Անցած մրցաշրջանում Վարազդատ Հարոյանը «Աստանայի» հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր