ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Ընդեղ հո գծած չի հողի վրա` էս Արծվաշենն ա, էս Արծվաշենը չի». Փաշինյան
19:48, 13.01.2024 | mamul.am
4933 | 1

Արծվաշենն Ադրբեջանի օկուպացիայի ներքո է արդեն 30 տարի, հիշեցնում է ՀՀ վարչապետը:

«Մենք ասո՞ւմ ենք, որ Արծվաշենը պետք է վերադառնա, այո, ասում ենք: Բայց նաև հետևյալ հարցը կա: Ենթադրենք, քաղաքական պայմանավորվածությունը ձեռք բերվեց, ընդ որում` արդեն ձեռք է բերվել: Կա 2 տարբերակ` ունենք սահմանի գիծ և դրանից այնկողմ գտնվող էքսկլավը պետք է վերադառնա ՀՀ-ի իրավազորության ներքո: Բայց պրակտիկ դա անելու համար ի՞նչ է պետք: Պետք է հասկանալ` էդ էքսկլավի սահմանը որտե՞ղ ա գտնվում, պետք է կոնկրետացնել` ինչքա՞նն ա Արծվաշենը: Ընդեղ հո գծած չի հողի վրա` Էս Արծվաշենն ա, էս Արծվենը չի: Որպեսզի ճշգրտենք, պետք է իրավական հիմքերով ապահովված քարտեզը վերարտադրենք, որից հետո արդեն քաղաքական պայմանավորվածությունը պետք է տեղի ունենա»,- Գավառում ՔՊ նիստի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր